Hitachi-ն մշակել է աշխարհում ամենաարագընթաց վերելակը

Hitachi Ltd. ճապոնական արտադրողը ներկայացրել է վերելակ, որն ամենաարագն է աշխարհում: Այս վերելակի առաջին մոդելը մոտ ապագայում կիրառություն կգտնի Չինաստանի երկնաքերերից մեկում: Ընկերության ներկայացուցիչների խոսքով՝ վերելակի արագությունը 72 կմ/ժ է: Այսինքն 95-րդ հարկին այն հասնում է 43 վայրկյանում:

elevator

Hitachi-ի վերելակն օգտագործվելու է 530 մետր բարձրություն ունեցող Guangzhou CTF Financial Center շենքում, որը կունենա 111 հարկ: Շենքը շահագործման կհանձնվի 2016թ.:

Որպեսզի ուղևորները անհարմարություններ չզգան նման արագությամբ բարձրանալիս կամ իջնելիս, վերելակում օգտագործվել են վիբրացիան ղեկավարալու բազմաթիվ սենսորներ:

Աղբյուրը՝ japantimes.co.jp