Nest-ը, Intel-ն ու Microsoft-ը «կռիվ են անում» Nike FuelBand-ի ինժեներների համար

Առաջատար ընկերությունները, այդ թվում նաև Apple-ը հերթ են կանգնել աշխատանքի ընդունելու Nike-ի ինժեներներին այն բանից հետո, երբ վերջինս որոշում կայացրեց դադարեցնել իր FuelBand ֆիտնես-թևնոցի մշակումը:

Nike-ը նախորդ շաբաթ ազատեց FuelBand-ի թիմի 55 աշխատակցի: Այնուհետև Nike-ի ղեկավար Մարկ Պարկերը հայտնեց, որ ընկերությունն այսուհետ կենտրոնանալու է ծրագրային ապահովման մշակման վրա:

nike-plus-fuelband1

Կրելի սարքեր արտադրող Nest ընկերությունը, որն այժմ պատկանում է Google-ին, առաջիններից մեկն է, ով աշխատում է ներգրավել Nike-ի նախկին աշխատակիցներին:

Microsoft, Intel Oculus VR ընկերությունները նույնպես մեծ հետաքրքրություն են տածում FuelBand-ի մշակողների նկատմամբ:

Աղբյուրը՝ Cnet.com