Nike-ը կօգնի Apple-ին iWatch-ի նախագծման հարցում

Վերջերս Nike-ը դադարեցրեց իր FuelBand թևնոցի մշակումը, որից հետո ընկերությունը հայտարարեց Apple-ի հետ համագործակցության մասին: Պաշտոնական հայտարարություններ չեն եղել, սակայն, ամենայն հավանականությամբ, համագործակությունը կծավալվի iWatch խելացի ժամացույցի շուրջ:

xl_Apple-iWatch-2-1

Nike-ի ներկայացուցիչները չեն հաստատել, սակայն չեն էլ հերքել շրջող տեղեկությունները՝ նշելով, որ համատեղ աշխատանքի արդյունքում կստեղծվեն ատլետների համար նախատեսված լավագույն լուծումները:

Nike-ի նոր գլխավոր տնօրեն Մարկ Պարկերը CNBC-ին տված հարցազրույցում ասել է, որ այսօր աշխարհում ավելի քան 30 միլիոն մարդ օգտագործում է FuelBand թևնոց, և ընկերությունը նախատեսում է այս թիվը հասցնել մինչև 100 միլիոն: ‘’Այժմ մենք համագործակցում ենք մի շարք ընկերությունների, այդ թվում՝ Apple-ի հետ’’,-նշել է Պարկերը:

Աղբյուրը՝ yablochno.com