Samsung-ը ներկայացրել է բրենդային անլար ականջակալներ և դինամիկ

Samsung ընկերությունը ներկայացրել է արտադրանքների նոր կատեգորիա՝ պրեմիում դասի աուդիոսարքեր: Level անունը կրող շարքը ներառում է երեք տեսակի ականջակալ և անլար դինամիկ: Այս մասին հայտնում է հարավկորական ընկերության պաշտոնական բլոգը:

Ըստ Samsung-ի, այս նոր արտադրանքները կդառնան հարմար աքսեսուարներ ընկերության բջջային սարքերի համար: Ներկայացված արտադրանքների առանձնահատկություններում ընկերությունը նշում է՝ «որակյալ հնչողություն, հարմարավետության բարձր մակարդակ, շարժական և նորաոճ»:

Level Over.

Այս շարքի գլխավոր արտադրանքը անլար աղմուկիջեցնող Level Over ականջակալներն են, որոնք թույլ են տալիս կառավարել աուդիոփլեյերը ներկառուցված սենսորային պանելի միջոցով: Մատով ձախ հպելու դեպքում ականջակալը փոխում է երգը, իսկ ուղղահայաց շարժումը կարգավորում է ձայնի ուժգնությունը:

Մյուս ականջակալներն են Level On-ը՝ Level Over-ի բյուջետային տարբերակը և Level In-ը: Իսկ Level Box դինամիկը միանում է Ձեր սմարթֆոնին նույն կերպ, ինչ Level Over-ը՝ Bluetooth-ի միջոցով: Բացի դրանից այն հագեցած է NFC տեխնոլոգիայով:

Նշված բոլոր սարքերի վաճառքը կմեկնարկի մայիսին: Արժեքներն առայժմ անհայտ են: