Orange-ի կանխավճարային ինտերնետն այժմ առավել հարմար և մատչելի

orange wi-fi modemԱյսօր Orange-ը շարժական ինտերնետ ծառայությունների բաժանորդներին ներկայացրեց իր նոր՝ «Մեկից Մեկ» առաջարկը: Orange «Մեկից Մեկ»-ը մարզերի բնակիչներին ազատություն է տալիս ինտերնետ ծառայություններն օգտագործել ըստ իրենց հարմարության՝ վճարելով միայն օգտագործված ժամանակի, այլ ոչ թե սպառված մեգաբայթերի համար: Այսուհետ, վճարելով 100 դրամ՝ բաժանորդները հնարավորություն կունենան օգտվել Orange-ի «Մեկից Մեկ» ինտերնետից  1 օրվա ընթացքում՝ ստանալով 100 րոպե՝ ինտերնետից օգտվելու համար: Առաջին 100 րոպեները սպառելուց հետո բաժանորդներն ինտերնետից կարող են օգտվել 1 դրամ/րոպե սակագնով:

«Orange-ի «Մեկից Մեկ» առաջարկը մշակված է հատուկ այն բաժանորդների համար, ովքեր ինտերնետից օգտվում են ժամանակ առ ժամանակ և սահմանափակ տևողությամբ: Այժմ այս բաժանորդները կարող են իրենց հարմար ցանկացած ժամանակ օգտվել Orange-ի որակյալ ինտերնետ ծառայություններից և վճարել միայն օգտագործված ժամանակի համար` առանց անհանգստանալու սպառված մեգաբայթերի մասին », – ասաց Օրանժ Արմենիայի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը:

Սովորական Ինտերնետ Հիմա մոդեմներից բացի, Orange-ի կանխավճարային ինտերնետ ծառայությունների բաժանորդներն այժմ կարող են ձեռք բերել վերամշակված Ինտերնետ Հիմա մոդեմներ Orange-ի բոլոր խանութներից՝ ընդամենը 5000 դրամով: