Acer-ը պատրաստում է «խելացի» թևնոց

Acer

Acer ընկերությունը պատրաստվում է այս տարվա ընթացքում դուրս գալ կրելի տեխնիկայի շուկա: Այս մասին հաղորդում է թայվանական CNA լրատվական գործակալությունը:

Ըստ աղբյուրի՝ այժմ ընկերությունը պատրաստում է համակարգչային ֆիտնես-թևնոց, որը կաշխատի սմարթֆոնի կամ պլանշետի հետ: «Խելացի» սարքի տեխնիկական պարամետրերն առայժմ չեն հաղորդվում: Միայն հայտնի է, որ գաջեթը կունենա ոչ մեծ էկրան:

Acer-ը պատրաստվում է համագործակցել տեղական բժկական հիմնարկների և ֆիտնես-կենտրոնների հետ՝ շուկայում հաջողության հասնելու համար:

Acer-ի՝ Եվրոպայի, Մերձավոր Արևելքի ու Աֆրիկայի տարածաշրջանի բջջային բաժնի ղեկավար Ալեն Բյորնսի խոսքով՝ թևնոցը կունենա յուրօրինակ դիզայն և կկարողանա մրցակցել Samsung Gear 2 թևնոցի հետ:

Աղբյուրը՝ focustaiwan.tw