Այսօր թողարկում են գրեթե բոլոր սարքերի մանկական տարբերակները, լինի սմարթֆոն, պլանշետ, թե նոութբուք: Այս անգամ ստեղծվել է մանկական կրելի սարք՝ խելացի թևնոց The LeapBand-ը:
Այս թևնոցը նախագծել է LeapFrog խաղալիք արտադրող ընկերությունը: Այն նման է Nike+ FuelBand թևնոցին և հայտնի տամագոչիներին: Թևնոցի էկրանին ապրում է գազանիկ (կատու, շուն, վիշապ, պինգվին կամ պանդա), որի համար պետք է գնել կերակուր, որպեսզի նա երջանիկ լինի: Դե իսկ «արժույթը» պարզապես կատարվող քայլերն են: Որքան շատ է երեխան քայլում, այնքան շատ մինի-խաղեր դառնում են հասանելի:
The LeapBand-ը նախատեսված է 4-ից 7 տարեկան երեխաների համար: Այն հագեցած է 128×128 պիքսել սենսորային էկրանով և ներկառուցված լուսակիրով: Սարքով հնարավոր է կատարել լուսանկար, կամ տեսանկարել և խաղալ խաղեր:
Գաջեթը հասանելի է լինելու 3 գույնով՝ վարդագույն, կապույտ և կանաչ: Արդեն օգոստոսին սարքը հասանելի կլինի բոլորի համար 40 դոլար արժեքով: