Թեկուզ և ժամանակակից ինքնաթիռները հագեցած են ժամանակակից տեխնոլոգիաներով, դրանք հավաքվում են հիմնականում այսպես ասած՝ պապենական մեթոդներով, այսինքն՝ ձեռքով: Սակայն 21-րդ դարն է վերջիվերջո, և ռոբոտներն աստիճանաբար գրավում են աշխատաշուկան:
Այսպես, Ֆրաունհոֆերի ինստիտուտում մշակում են ռոբոտ — օձի, որը կարող է հավաքել ավիալայներների թևերը: Դրա համար օգտագործվում է 16կգ կշռող մեքենան, որի միակ ձեռքը օձ է հիշեցնում (2.5 մ երկարություն և 15 կգ քաշ): Ձեռքի ծայրին ամրացված է տեսախցիկ, իսկ յուրաքանչյուր սեկցիան կարող է պտտվել 90°-ով:
Աղբյուրը՝ fraunhofer.de