Adobe-ը թողարկել է վիդեոպրեզենտացիաներ պատրաստելու iPad հավելված (վիդեո)

Adobe Systems ընկերությունը հայտնում է նոր անվճար iPad հավելվածի թողարկման մասին, որը թույլ է տալիս պատրաստել վիդեոպրեզենտացիաներ:

Adobe Voice կոչվող ծրագիրը Microsoft PowerPoint-ի ժամանակակից փոխարինողն է, գրում է The Next Web տեխնոբլոգը: Օգտագործողը կարող է աշխատել ձայնի, պատկերների և անիմացիաների հետ: Վերջնական արդյունքը կարող է պահպանվել HD-վիդեո ֆորմատով: Միանգամից հավելվածից պրեզենտացիան կարել է ուղարկել սոցցանցեր կամ էլ.փոստ:

Շնորհանդեսի ձևավորման համար կա մոտ 25 000 պատկերի և սթիքերների ընտրություն՝ ներկառուցված հավելվածի գրադարանում: Կան նաև պատրաստի երաժշտական և անիմացված թեմաներ, ինչպես նաև սեփական անիմացիաները և լուսանկարները ավելացնելու հնարավորություն:

Adobe Voice

Adobe Voice-ը կարողանում է ավտոմատ կերպով կազմել շնորհանդեսում օգտագործված նյութերի (երգեր, ձայներ, պատկերներ) հեղինակներին և ավելացնել դրանք պրեզենտացիայի վերջին էջում:

Adobe-ի կարծիքով հավելվածը հատկապես օգտակար կլինի ուսանողների համար: Հավելվածը համատեղելի է iPad 2-ի ավելի բարձր տարբերակների համար՝ աշխատող iOS 7 ՕՀ-ով: