HTC One M8 Prime սմարթֆոնը կթողարկվի սեպտեմբերին

HTC ընկերությունը մտադիր է թողարկել իր դրոշակակիր HTC One M8 սմարթֆոնի մի քանի տարբերակներ: Այս մասին հաղորդում է HTC Soku ճապոնական պորտալը:

Այսպես, սեպտեմբերին կթողարկվի HTC One M8 Prime մոդելը, որը կունենա 5,5 դյույմանոց էկրան՝ 2560х1440 թույլատրությամբ (WQHD), Qualcomm Snapdragon 805 պրոցեսոր, 3 Գբ օպերատիվ հիշողություն և 16 Գբ ներքին:

htc

HTC One M8 Prime-ը կստանա կրկնակի տեսախցիկ՝ կազմված 18 և 5 Մպ մոդուլներից: Սարքը կապահովի USB 3.0 ինտերֆեյս: Թե որքան կարժենա սմարթֆոնը, դեռևս հայտնի չէ, սակայն նման տեխնիկական տվյալներով դժվար թե այն մատչելի գին ունենա:

Աղբյուրը՝ phonearena.com