Oculus-ը և Facebook-ը ցանկանում են ստեղծել միլիարդավոր լսարանի համար նախատեսված խաղ

TechCrunch Disrupt 2014 համաժողովի ժամանակ Oculus ընկերության ղեկավար Բրենդան Իրիբը պատմել է նոր խաղ ստեղծելու մասին, որը կկարողանան միաժամանակ խաղալ միլիարդից ավելի օգտագործողներ: Հիշեցնենք, որ Oculus-ը պատկանում է Facebook սոցցանցին, որն էլ կարող է դառնալ խաղի հարթակ:

oculus-01-720

Իրիբի խոսքերով՝ խաղը նպատակ ունի ստեղծել այնպիսի վիրտուալ իրականություն, որտեղ մարդիկ կարողանան շփվել ինչպես իրական կյանքում: Այս մանրամասներ նա չի հաղորդել:

Հիշեցնենք, որ դեռևս մարտին Kickstater կայքի այցելուները դժգոհություն հայտնեցին այն կապակցությամբ, որ Oculus-ը միանալու է Facebook սոցցանցին: Գոհ չէին նաև Oculus-ի մշակողները:

Աղբյուրը՝ theverge.com