Չիկագոյում ապրող նկարիչ Լեո Սելվաջիոն մշակել է հետևող տեսախցիկներին խաբելու նոր միջոց. նա պատրաստում է իրական դիմագծերով եռաչափ դիմակներ: Նկարիչն արդեն գրանցել է իր նախագիծը Indiegogo Կայքում, որպեսզի միջոցներ հավաքի մասսայական արտադրության համար:
10 դոլար վճարողները կստանան Լեոյի թղթե դիմակը, իսկ 400 վճարողները՝ իրականությանը շատ մոտ պլաստիկ տարբերակը:
Իրականում այս նախագիծը որոշ չափով վտանգ է պարունակում և կարող է օգտագործվել հանցագործների կողմից:
Աղբյուրը՝ theverge.com