LG ընկերությունը շարունակում է կիսվել G Watch «խելացի» ժամացույցի մասին մանրամասներով, որն աշխատում է Android Wear օպերացիոն համակարգով: Սպասվում է, որ գաջեթը վաճառքում կհայտնվի հունիս ամսին:
Հիշեցնենք, որ սարքը պաշտպանված է փոշուց ու ջրից: Այն ունի ուղղանկյուն էկրան, որը միշտ ցուցադրում է ժամը: Էկրանի անկյունագիծն է 1,6–1,7 դյույմ, իսկ թույլատրության մասին առայժմ տվյալներ չկան:
Ժամացույցն ունի 4 Գբ ներքին հիշողություն, microSD-ի հնարավորություն և մի շարք սենսորներ:
LG ընկերության YouTube-ալիքում տեղադրվել է տեսանյութ, որը պատմում է ժամացույցի մասին: Հաղորդվում է, որ սարքը համատեղելի կլինի մեծ թվով սմարթֆոնների հետ, որոնք աշխատում են Android օպերացիոն համակարգով: Խոսքը գնում է ոչ միայն LG, այլև այլ ընկերությունների կողմից արտադրված Android-հեռախոսների մասին:
Տեսանյութում նշվում է, որ G Watch-ը կստանա մետաղական կաղապար, իսկ մարտկոցի աշխատանքը կբավարարի նվազագույնը մեկ օր: