Twitter-ը գործարկել է Mute կոճակը

Twitter-Mute-ButtonTwitter միկրոբլոգը ներկայացրել է իր հերթական նորարարությունը: Այսուհետ սոցցանցում հնարավորություն կլինի անջատել անցանկալի օգտագործողների թվիթները՝ շարունակելով մնալ վերջիններիս follower-ների (հետևողների) ցուցակում:

Նոր ֆունկցիան մոտակա ժամանակում հասանելի կդառնա վեբ տարբերակի բոլոր օգտագործողների համար: Շուտով նաև կթողարկվի Twitter-ի iOS և Android նոր թարմացում՝ հագեցած վերոհիշյալ ֆունկցիայով:

Նոր կոճակի անունն է «արհամարհել» (Mute): Այն օգտակար կլինի բոլոր նրանց համար, ովքեր անհարմար են գտնում unfollow անել ընկերներին, սակայն միևնույն ժամանակ չեն ցանկանում կարդալ և հետևել վերջիններիս գրառումներին միկրոբլոգում: Mute կոճակը սեղմելիս, Ձեր Twitter-յան ընկերը ծանուցում չի ստանա այդ մասին:

Նշենք, որ 2014-ի սկզբից Twitter միկրոբլոգը սկսել է փորձարկել մի շարք նոր ֆունկցիաներ, որոնցից շատերը օգտագործողներին հիշեցնում են Facebook սոցցանցը: