PlayStation 4-ն արդեն 4 ամիս է վաճառքի ծավալներով գերազանցում է Xbox One-ին

NPD ընկերությունը հրապարակել է վիդեոխաղերի ամերիկյան շուկայի մասին վիճակագրությունը, ըստ որի՝ PlayStation 4-ը չորրորդ ամիսն անընդմեջ ավելի լավ է վաճառվում, քան Xbox One-ը: Կոնկրետ թվեր Sony-ն չի ներկայացրել, սակայն Microsoft-ը հաղորդել է, որ մեկ ամսում իրացրել է  115 հազ. Xbox One հավաքածու և 71 հազ. Xbox 360:

games1

ԱՄՆ-ում ընդհանուր առմամբ ապրիլին վաճառվել է $192,8 միլիոն դոլարի խաղային սարք, ինչը 76%-ով ավելի է, քան 2013-ի նույն ամսվա ընթացքում: Ընդ որում՝ ամենավաճառված խաղերի ցուցակը հետևյալն է.

  • Titanfall (Xbox 360, Xbox One, PC);
  • Call of Duty: Ghosts (Xbox 360, PS4, PS3, Xbox One, Wii U, PC);
  • NBA 2K14 (Xbox 360, PS4, PS3, Xbox One, PC);
  • Minecraft (Xbox 360);
  • LEGO: The Hobbit (Xbox 360, PS3, Xbox One, PS4, 3DS, Wii U, Vita);
  • The LEGO Movie Videogame (Xbox 360, 3DS, PS3, Wii U, Xbox One, PS4, Vita);
  • LEGO Marvel Super Heroes (Xbox 360, PS3, DS, 3DS, PS4, Wii U, Xbox One, Vita, PC);
  • The Amazing Spider-Man 2 (PS4, Xbox 360, PS3, Wii U, 3DS);
  • Grand Theft Auto V (360, PS3);
  • Assassin’s Creed IV: Black Flag (Xbox 360, PS3, PS4, Xbox One, Wii U, PC).

Աղբյուրը՝ npd.com