Դիզայները նախագծել է թափանցիկ թաչսքրինով սմարթֆոնի (կոնցեպտ)

Ghost ծածկանունով դիզայները ստեղծել է հետաքրքիր կոնցեպտ, որն առայժմ իրականություն չի դարձրել ոչ մի ընկերություն: Կոնցեպտն իրենից ներկայացնում է թափանցիկ թաչսքրին:

Տեխնոլոգիան բացատրելու համար նախ նշենք խնդիրը. ամեն անգամ թաչսքրինի վրա որևէ կոճակ սեղմելիս մենք փակում ենք էկրանի մոտ 25%-ը: Մյուս կողմից մեր մատները, հատկապես բութը բավական տարածք է զբաղեցնում՝ երբեմն դժվարացնելով ճիշտ կոճակի սեղմումը:

Ghost-ն առաջարկում է լուծել խնդիրը հետևյալ կերպ. թաչսքրինը կաշխատի սարքի հակառակ կողմից, այսինքն՝ էկրանի տակից: Այդ դեպքում էկրանի մակերևույթը չի փակվի:

Կոնցեպտի հեղինակը հուսով է, որ Samsung-ը կամ մեկ այլ ընկերություն ուշադրություն կդարձնի այս գաղափարի վրա:

Աղբյուրը՝ blog.assaflavie.com