Samsung-ը մշակում է վիրտուալ իրականության ակնոցներ

Samsung ընկերությունում, ինչպես հայտնում է Engadget-ը, արդեն վաղուց աշխատում են վիրտուալ իրականության ակնոցների մոդելի վրա, որն ընդ որում՝ շուկա դուրս կգա արդեն այս տարի:

Ըստ երևույթին՝ կորեացիները ցանկանում են առաջ անցնել Oculus Rift-ից ու Project Morpheus Sony-ից, հատկապես որ ընկերությունը պատրաստվում է այս ակնոցները վաճառել համեմատաբար բավական ցածր գնով: Ծրագրային ապահովման մի քանի հայտնի ընկերություններ արդեն ստացել են սարքի նախատիպը, դրա համար նախատեսված ծրագրեր մշակելու համար:

SONY DSC

Առայժմ ակնոցներն աշխատում են միայն Galaxy ընտանիքի սարքերի հետ, սակայն Engadget-ը գրում է, որ սպառողական տարբերակը կպահանջի մի քիչ ավելի արագագործ սմարթֆոններ և դրանք ավելի հարմար կլինի կիրառել ավելի նոր, դեռ չհայտարարված սմարթֆոնների հետ: Սարքն աշխատելու է 1080р կետայնությամբ (կամ նույնիսկ ավելի մեծ) և, հնարավոր է, առանց լարերի:

Աղբյուրը՝ engadget.com