Աշխարհահռչակ Churchill Downs ձիարշավարանի աջակցությամբ Panasonic ընկերությունը տեղադրել է աշխարհում ամենամեծ 4K կետայնությամբ լուսադիոդային էկրանը: Big Board անունը ստացած նորույթն ունի 52 х 27,5մ չափսեր:
Նոր տպավորիչ էկրանն ուրախացրել է ձիարշավի ֆանատներին: Մինչ այդ ձիարշավարանի որոշ մասերից հանդիսատեսը չէր կարողանում մրցարշավը վայելել ողջ մանրամասնությամբ:
Միջոցառմանը ներկա էր 165 հազար հանդիսատես: Նրանք, ովքեր նստել էին վատ տեսանելի հեռավոր ծայրերում, կարողացել են հանգիստ հետևել իրադարձություններին 1410 քառակուսի մետր մակերեսով էկրանի վրա:
Աղբյուրը՝ panasonic.com