Հրապարակվել են HTC M8 Prime սմարթֆոնի առաջին եռաչափ ռենդերները

Համացանցում հայտնվել են HTC M8 Prime սմարթֆոնի առաջին եռաչափ ռենդերները: Այս մոդելի թողարկման մասին լուրերը շրջանառվում են մամուլում արդեն մի քանի ամիս է: Ինչպես նշում են մի շարք աղբյուրներ, մոտակա ժամանակում՝ հուլիսից սեպտեմբեր ընկած հատվածում սպասվում է վերջինիս թողարկումը:

HTC-M8-Prime-01-image(1) HTC-M8-Prime-04-image(1) Prime

HTC M8 Prime-ը կլինի HTC One M8 դրոշակակրի պրեմիում տարբերակը: @evleaks ճանաչված Twitter օգտագործողը հրապարակել է սմարթֆոնի եռաչափ ռենդերները: Սպասվում է, որ այն ավելի մեծ կլինի One M8-ից չափսերով և էկրանի մեծությամբ և կունենա մետաղյա կաղապար: