Toshiba-ն պատրաստում է իր Encore պլանշետի մեծ տարբերակը

image5-09776

Wi-Fi Alliance կազմակերպության կայքում նշվում է, որ Toshiba-ն պատրաստվում է ներկայացնել իր 8 դյույմ Toshiba Encore պլանշետի մեծ տարբերակը:

Նոր սարքը կրում է WT10 կոդային անվանումը: Ենթադրվում է, որ այն հագեցած է լինելու 10 դյույմ էկրանով, Wi-Fi 802.11b/g/n մոդուլով, աշխատելու է Windows 8.1 ՕՀ-ով:

Ըստ մամուլի, այն աշխատելու է Intel Atom Bay Trail պրոցեսորով և ունենալու է 2Գբ օպերատիվ և 32Գբ ներկառուցված հիշողություն: Հենց այս պարամետրերն ունի նաև Encore 8-ը: Եթե նոր պլանշետը տարնբերվելու է միայն չափսով, ապա այն հագեցած կլինի նույն տեխնիկական բնութագրով ինչ 8դյույմ տարբերակը: Այսինքն այն կունենա 8Մպ հիմնական և 2Մպ դիմային ֆոտոխցիկներ, Bluetooth 4.0 մոդուլ, microSD, էկրան 1280х800 թույլատրություն և 7 ժամ աշխատող մարտկոց:

Որևէ այլ տեղեկություն պլանշետի մասին չկա: