Dovetailed անգլիական ընկերությունը ներկայացրել է եռաչափ տպիչ, որը կարողանում է տպագրել մրգերի իմիտացիա: Սարքը ներկայացվել է մայիսի 24-ին Tech Food Hack էքսպերեմենտալ միջողցառման ժամանակ:
Տպագրված մրգերն ունեն իկրայի խոշոր հատիկների տեսք՝ տարբեր համերով: Այս արդյունքը հնարավոր է դարձել ստանալ շնորհիվ մոլեկուլյար խոհանոցի տեխնոլոգիայի՝ սֆերիֆիկացիա անունով (spherification):
Ինչպես հաղորդում է 3DPrint.com-ը, մրգային համերով հեղուկում ավելացնում են մեծ քանակությամբ նատրիումի ալգինատ, որից հետո այն լցնում են մի աման լուծված կալցիումի աղ: Արդյոք նման կերակրային տպիչը դուրս կգա շուկա, առայժմ տեղեկություններ չկան:
Այս տեխնոլոգիայի մասին հավելյալ ծանոթանալու համար դիտեք տեսանյութը: