Facebook-ը կգործարկի փոփոխություններ նորությունների ժապավենում

facebook-brands-photosFacebook սոցցանցի մասնագետները հետազոտություն են անցկացրել ու պարզել, որ օգտագործողների լրահոսում բավական տեղ է գրավում ավտոմատ կերպով գեներացված ինֆորմացիան: Մասնավորապես շատ կողմնակի հավելվածներ կարողանում են տարբեր մանիպուլիացիաների միջոցով հայտնվել օգտագործողների լրահոսում:

Այս խնդիրը լուծելու համար նախագծողներն ընդունել են արդար ու անհրաժեշտ մի որոշում, ըստ որի՝ օգտագործողը պարտավոր չէ անպայման տեղյակ լինել՝ թե իր ընկերներն ինչ հաջողություններ կամ ձեռքբերումներ են ունեցել այս կամ այն խաղում:

Նորամուծությունը շուտով կգործարկվի  բոլոր օգտագործողների համար և կկիրառվի որպես լռակյաց կարգավորում:

Նշենք, սակայն, որ նման ակտիվությունը չի ջնջվի. թեև այն չի ցուցադրվի լրահոսներում, սակայն կհրապարակվի օգտագործողի էջում:

Աղբյուրը՝ engadget.com