HTC-ն պատրաստվում է ներկայացնել One Wear խելացի ժամացույցը

android-wearTKTechNews կայքը գրում է, որ HTC թայվանական ընկերությունը պատրաստում է ներկայացնել խելացի ժամացույց, որը կկարողանա մրցել կրելի համակարգիչների շուկայում: Նշվում է, որ սարքը կկոչվի One Wear, և այն կաշխատի Google Android Wear.

Ոչ պաշտոնական տվյալներով՝ ժամացույցը կունենա կլոր էկրան, ինչպիսի ունի, օրինակ, Moto 360-ը, ընդ որում՝ One Wear-ը կունենա երկու տարբերակ՝ պոլիկարբոնատից և մետաղական պատյան:

Հնարավոր է, որ ժամացույցը ներկայացվի Computex 2014 ցուցահանդեսին կամ նախագծողների համար նախատեսված Google I/O համաժողովին: Այդ դեպքում սարքը կհայտնվի վաճառքում արդեն ամռան վերջին:

Աղբյուրը՝ TKTechNews.com