App Store-ում հավելվածների քանակն անցել է 1.2 միլիոնը

App StoreApple-ի հավելվածների օնլայն խանութ App Store-ում այժմ կա ավելի քան 1.2 միլիոն iOS հավելված: Այս մասին երեկ կայացած WWDC 2014 նախագծողների կոնֆերանսի մեկնարկի ժամանակ տեղեկացրել է ընկերության ղեկավար Թիմ Կուկը:

Կուկը նաև տեղեկացրել է, որ ավելի քան 300 մլն. մարդ տարեկան այցելում է App Store և այդ ողջ ընթացքում օգտագործողները ներբեռնվել են ավելի քան 75 միլիարդ հավելված:

Այս առիթով App Store-ում որոշակի նորամություններ են հայտնվել: Օրինակ հայտնվել են տարածված հարցումներ, նոր ներդիր «Տեսություն», ինչպես նաև հնարավոր է մինչ հավելվածը ներբեռնելը դիտել հավելվածը նախնական կարճ վիդեոնյութի տեսքով:

Բացի դրանից, Apple-ը գործարկել է հավելվածների բեթա-փորձարկման նոր ծառայություն, որը կոչվում է TestFlight:

DSC_1382