Apple-ը ներկայացրել է HomeKit «խելացի տան» կառավարման ֆունկցիան

smarthouse_web9sm_lexa.spb_.ru_-590x408

WWDC 2014 կոնֆերանսի ժամանակ Apple-ը ներկայացրել է HomeKit ֆունկցիան, որը ներդրված է լինելու iOS օպերացիոն համակարգում: HomeKit-ի միջոցով հնարավոր կլինի կառավարել «խելացի տան» էլեմենտները՝ դարպասները, լուսավորող սարքերը, տեսախցիկները: Ամեն ինչ հնարավոր է լինելու ակտիվացնել Siri ձայնային օգնականի միջոցով:

homekit

Այս բնագավառում սա Apple-ի առաջին փորձն է: HomeKit-ը կլինի ծառայություն, որով հնարավոր կլինի կառավարել տան այլ բրենդների սարքերը, ինչը նշանակում է, որ Apple-ը կսկսի համագործակցել մի շարք ընկերությունների հետ: Օրինակ Philips-ը նախագծում է լուսավորության պայծառության փոփոխման հնարավորոությամբ լամպեր, August ընկերությունը հայտնի է «խելացի կողպեքների» արտադրությամբ:

Աղբյուրը՝ yablochno.com