Google Maps-ի նախագծողները ավելացրել են քարտեզի վրա հնարավորություն հաղթահարել Ուելսը Սնոուդոն լեռից մինչև Ազգային արգելոց Բրեկոն-Բիկոնս վիշապի վրա նստած, հաղորդում է The Next Web տեխնոբլոգը:
Քարտեզն առաջարկում է օգտվել վիշապի ծառայություններից որպես տրանսպորտային միջոց: Համաձայն այս քարտեզի, լեռից ոչ շատ հեռու գտնվում է այսպես կոչված «Վիշապների կանգառը»: Եթե հավատանք ինժեներների հաշվարկներին, ապա վիշապը կարող է հաղթահարել 140կմ-ն 21 րոպեում: Նշանակում է վերջինս շարժվում է 420կմ/ժ արագությամբ: Համեմատության համար նշենք, որ նույն ճանապարհը ավտոմեքենայով հաղթահարելու համար կխլի 3 ժամ 43 րոպե, իսկ հեծանիվով՝ 15 ժամ 40 րոպե: