HTC-ն պատրաստվում է թողարկել նոր Windows Phone սարքեր

HTC WPՉնայած HTC-ն համարվում է Microsoft-ի առաջին գործընկերներից մեկը բջջային սարքերի շուկայում, սակայն ներկա պահին թայվանական ընկերությունը գրեթե դադարեցրել է Windows Phone սմարթֆոնների արտադրությունը:

Սակայն հնարավոր է շուտով HTC-ն վերադառնա այս սարքերին և համալրի իր Android սմարթֆոնների հավաքածուն նոր Windows Phone սարքերով: Computex 2014 ցուցահանդեսին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին նշել է Microsoft ընկերության ներկայացուցիչներից մեկը:

Վերջինս չի մանրամասնել, թե ինչ համագործակցության մասին է խոսքը, սակայն նշել է՝ «սպասեք նոր սարքերի»:

Հիշենք նաև, որ դեռևս 2013-ի հոկտեմբերին մամուլում լուրեր էին տարածվել այն մասին, թե HTC կթողարկի միաժամանակ երկու ՕՀ-ներով՝ Windows Phone և Android աշխատող սմարթֆոններ և օգտագործողն ինքը կընտրի, թե որն օգտագործի:

Աղբյուրը՝ cnet.com