Beats-ը թողարկել է գովազդ ճանաչված ֆուտբոլիստների մասնակցությամբ (վիդեո)

Beats ընկերությունը հրապարակել է գովազդ՝ նվիրված ֆուտբոլի աշխարհի առաջնությանը, որն անցկացվելու է Բրազիլիայում: Գովազդը կոչվում է “The Game Before The Game” և այն պատմում է մի շարք սնահավատությունների, ավանդույթների և մարզիկների պատրաստման մասին:

Գովազդում նկարվել են ֆուտբոլիստներ Նեյմար դե Սիլվա Սանտոս-կրտսերը, Բակարի Սանյան, Բաստիան Շվայնշտայգերը, Լուիս Սուարեսը, Ռոբին Վան Պերսին և հայտնի այլ ֆուտբոլիստներ:

Նշենք, որ Ֆուտբոլի աշխարգհի առաջնությունը FIFA կանցկացվի հունիսի 12-ից հուլիսի 13-ը Բրազիլիայում: