Արդեն մեկուկես ամիս է՝ Solar Roadways ամերիկյան նորաստեղծ ընկերությունը ֆինանսներ է հավաքում մի շատ հետաքրքիր, սակայն հավակնոտ գաղափարի իրականացման նպատակով: Խոսքը գնում է ճանապարհներն արևային պանելներով պատելու մասին: Չնայած քննադատների կարծիքներին՝ Indiegogo կայքում միջոցների հավաքագրումը բավական լավ է ընթանում. երկու շաբաթվա ընթացքում ընկերությունը հավաքել է $1,96 մլն դոլար, ինչը 96%-ով գերազանցել է ներդրումների սպասվող ծավալը:
Նախագծի հեղինակը 25-ամյա ստաժ ունեցող Սքոթ Բրյուսո անունով ինժեներն է, ով հավատում է, որ ճանապարհների ծածկույթն ամբողջովին փոխելու դեպքում հնարավոր է լուծել էներգիայի խնդիրը և շատ այլ էկոլոգիական խնդիրներ:
Կկրճատվի նավթի, գազի սպառումը, կդադարեցվի մթնոլորտի աղտոտումը և այլն:
Solar Roadways ծածկույթը կազմված է բազմաշերտ ապակուց, որն ավելի ճկուն է, քան բետոնը: Նշվում է, որ այս ծածկույթը չի սահում, բացի այդ՝ լուսադիոդների միջոցով հնարավոր է տեղադրել ավտոճանապարհային լուսավորվող նշաններ կամ հալեցնել ձյունը:
Աղբյուրը՝ indiegogo.com