Երեկ «խելացի» ծխախոտ, այսօր՝ «խելացի» կրակայրիչ

Kickstarter կայքում միջոցներ է հավաքում Quitbit էլեկտրոնային կրակայրիչը, որն օգնում է պայքարել ծխելու վնասակար սովորության դեմ:

quitbit

Quitbit-ն աշխատում է լիթիում-պոլիմերային մարտկոցով: Սարքի չափսերն են 67×43×10մմ, իսկ քաշը՝ 72գրամ: Մարտկոցի էներգիան բավարարում է մեկ շաբաթ: Մարտկոցը լիցքավորվում է երկու ժամվա ընթացքում, այնպես որ օգտագործողը դրանից ավելի հաճախ չի կարող ծխել:

quitbit2

Bluetooth-ի միջոցով Quitbit-ը սինքրոնացվում է սմարթֆոնի հետ (աշխատում է iPhone 4s / 5 / 5s և Android 4.3-ից բարձր սմարթֆոնների հետ): Համանուն հավելվածի միջոցով հնարավոր է կարգավորել կրակայրիչի աշխատանքը: Quitbit-ը կարողանում է հաշվել ծխած ծխախոտների քանակը և կազմել օրվա պլան:

Ներկա պահին պահանջվող $50 հազարից հավաքվել է $48 հազարը, միջոցների հավաքագրմանը մնացել է 6 օր: Quitbit-ի նախնական պատվերն արժե $150:

Աաղբյուրը՝ kickstarter.com