Թայվանական Chipsip ընկերությունը, որը մասնակցում էր Computex ցուցահանդեսին, ներկայացրեց խելացի ակնոց, որն, ի տարբերություն Google Glass-ի, հնարավոր կլինի գնել անկախ նրանից, թե որ երկրում ես ապրում: Սարքը վաճառքի դուրս կգա 2014-ի վերջին:
SiMEye Smart Glass-ն աշխատում է երկմիջուկ Cortex A9 պրոցեսորորվ, Android 4.4.2 օպերացիոն համակարգով, ունի 4 Գբ ներքին հիշողություն և 1 Գբ օպերատիվ:
Եթե Google Glass-ի ղեկավարումը կատարվում է ձայնային հրահանգների միջոցով, ապա SiMEye Smart Glass-ի աջ մասում տեղադրված է թաչփադ, որն օգնում է օգտվել ակնոցի ապակու մեջ ցուցադրվող ինտերֆեյսից: SiMEye Smart Glass-ով կարելի է նաև ղեկավարել Android OS-ով աշխատող սմարթֆոն:
Նշենք, որ այս ակնոցն արժե մոտ 1000 դոլար, ինչն ավելի մատչելի է, քան 1500 արժեցող Google Glass-ը:
Աղբյուրը՝ 3dnews.ru