Հայ հաքերները կոտրել են թուրթական օնլայն խանութ

white hat hacker

Հայկական Մոնթե Մելքոնյանի կիբեր բանակ հաքերային խմբավորումը կոտրել է թուրքական օնլայն խանութ www.inciaricilik.com-ը: Այս մասին իր անձնական բլոգում գրում է տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:

Նրա խոսքով, այժմ համացանցում բաց դրված է օնլայն խանութի մոտ 900 օգտագործողների էլ.փոստի հասցեները և գաղտնաբառերը: itTREND.am-ի հետ զրույցում Սամվել Մարտիրոսյանը նշեց, որ Մոնթե Մելքոնյանի կիբեր բանակ այսօր ամենաակտիվ հայկական հաքերային խմբավորումներից է, ովքեր հարձակումներ են կատարում թե՛ ադրբեջանական և թե՛ թուրքական կայքերի վրա շաբաթական մի քանի անգամ: