Nike-ը ներկայացրել է ֆուտբոլային պայուսակ՝ պատրաստված 3D տպիչով (ֆոտոշարք)

Nike ընկերությունը ներկայացրել է աշխարհում առաջին ֆուտբոլային պայուսակը՝ պատրաստված 3D տպիչի միջոցով: Ինչպես հաղորդում է Dezeen կայքը, նոր արտադրանը պատրաստված է հատուկ աշխարհի առաջնության գավաթի խաղացողների համար:

Nike Football Rebento Duffel Bag պայուսակը ձեռք կբերեն միայն ընտրված ֆուտբոլիստներ: Նրանց թվում են՝ Ուեյն Ռունին, Ռոնալդուն և Նեյմարը: Նրանց անունները տպվելու են պայուսակների վրա ոսկեզօծ դետալներով:

Nike Football-ի կրեատիվ տնօրեն Մարտին Լոտին պատմել է, որ «ամենանորարար տեխնոլոգիան» ընկերությանը հնարավորություն է տվել կարճ ժամանակում փորձարկել բազմաթվ նմուշներ:

3D տպիչով տպված պայուսակների հետ միասին ֆուտբոլիստները կստանան հատուկ ոտքերի վահաններ, որոնք նույնպես տպվել են եռաչափ տպիչով:

Հիշենք, որ FIFA 2014-ը մեկնարկում է հունիսի 12-ին Բրազիլիայում: