Facebook-ի տարբեր հրավերները կարող են իսկապես անհանգստացնող լինել, լինեն դրանք խաղերի կամ օգտագործողների կողմից ուղարկվող իրադարձությունների հրավերներ և այլն:
Սոցցանցն այսուհետ թույլ կտա արգելափակել նման հրավերները, ընդ որում՝ նշել, որպեսզի կոնկրետ օգտագործողները չկարողանան դա անել: Այս հնարավորությունից օգտվելու համար պետք է մուտք գործել Privacy Shortcuts, որը գտնվում է ծանուցումների մենյուի անմիջապես կողքին: Այստեղ կարող եք տեսնել, թե ովքեր կարող են տեսնել ու մեկնաբանել Ձեր գրառումները, ինչպես նաև արգելափակել անհանգստացնող օգտագործողներին:
Այստեղ պետք է ընտրել “How do I stop someone from bothering me” տարբերակն ու մուտքագրեք օգտագործողի անունը կամ էլ-փոստը: Նշենք, որ նրանք տեղեկացված չեն լինի Ձեր կատարած գործողության մասին:
Հավելվածները, հրավերները և այլ անհանգստացնող գործողությունները արգելափակելու համար մուտք գործեք Blocking բաժին, որը գտնվում է կարգավորումների մենյուում: Այստեղ կա առանձին հավելվածներ արգելափակելու հանրավորություն: Պետք է մուտքագրել հավելվածի անունը և վերջ:
Աղբյուրը` cnet.com