LG G3 դրաշակակիր սմարթֆոնների թողարկումից հետո հարավկորեական LG Electronics ընկերությունը թողարկման է պատրաստում պրեմիում դասի սմարթֆոններ: Սպասվում է, որ նորույթները կթողարկվեն մոտակա ամիսների ընթացքում: Պաշտոնական հայտարարություններ առայժմ չեն եղել, սակայն ընկերությունը վերջերս 4 արտոնագրային հայտ է ներկայացրել ԱՄՆ արտոնագրերի և ապրանքանշանների գրանցման հանձնաժողով (USPTO)` G Prime, F Prime, L Prime և W Prime մոդելների անունները գրանցելու նպատակով:
Նշենք, որ HTC և Samsung ընկերությունները նույնպես պատրաստվում են թողարկել իրենց դրոշակակիր սմարթֆոնների պրեմիում-տարբերակները:
Ինչ վերաբերում է W Prime մոդելին, ապա չի բացառվում, որ խոսքը գնում է Windows Phone 8.1 օպերացիոն համակարգով աշխատող մոդելի մասին:
Աղբյուրը՝ Softpedia.com