iPhone օգտագործողների 10%-ը կգնի iWatch խելացի ժամացույց

iwatchՈրքան մոտենում է աշունը, այնքան ավելի շատ լուրեր են տարածվում Apple ընկերության նոր արտադրանքների շուրջ: Թեև պաշտոնական հայտարարություններ չեն եղել, բայց գրեթե ոչ ոք չի կասկածում, որ ընկերությունն աշնանը կներկայացնի iWatch խելացի ժամացույցները:

BMO Capital Markets վերլուծաբանական ընկերությունը փորձել է կանխատեսել, թե ժամացույցներն ինչպես կիրացվեն: Ըստ BMO-ի, 2014-ի վերջին iPhone օգտագործողների թիվն ամբողջ աշխարհում կհասնի 335 միլիոնի: Նրանց նվազագույնը 10%-ը, ըստ կանխատեսման, ձեռք կբերի խելացի ժամացույցը՝ մեծացնելով Apple-ի եկամուտը 3,1 տոկոսով:

Սպասվում է, որ iWatch-ը կարժենա $250: Ավելի վաղ Nikkei պարբերականը հաղորդեց, որ Apple-ը պատրաստվում է ամեն ամիս թողարկել 5 մլն խելացի ժամացույց:

Աղբյուրը՝ appleinsider.com