HitchBOT ռոբոտը պատրաստվում է ավտոստոպով ճամփորդության (վիդեո)

hitchbot

Ռոբոտատեխնիկայի զարգացմամբ հետազոտողները գնալով ավելի յուրօրինակ և անգամ տարօրինակ ոլորտներում են տեսնում ռոբոտների օգտագործումը:

Ռայերսոնի համալսարանից Ֆրոկ Զելերը (Frauke Zeller) և Մակմեստերի համալսարանից Դեվիդ Հարիս Սմիթը (David Harris Smith) ստեղծել են HitchBOT ռոբոտին, որը կփորձի ավտոստոպով անցնել ողջ Կանադան՝ մի ափից մյուս ափ: Ճանապարհը զգվում է 6158կմ:

Ռոբոտի ճամփորդությունը կմեկնարկի հուլիսի 27-ին: Վերջինիս կառուցվածքը բավական պրիմիտիվ է և ինքնուրույն շարժվել ռոբոտը չի կարողանում: Շարժվել կարողանում է միայն վերջինիս մի ձեռքը, որն էլ հենց ավտո կանգնեցնելու համար է: Արտաքնապես ռոբոտն ունի տարօրինակ տեսք՝ ոտքերը սապոգներ են, ձեռքերը՝ ռեզինե ձեռնոցներ: Եթե վարորդները կանգնեն և որոշեն նրան տեղափոխել, ապա պետք է անձամբ գրկեն ռոբոտին և նստեցնեն մեքենա: Ցանկալի է նաև, որ միացնեն նրան լիցքավորման:

Ռոբոտը հագեցած է լինելու 3G և Wi-Fi մոդուլներով: HitchBOT-ը հագեցած է նաև խոսքի ճանաչման և սինթեզի տեխնոլոգիաներով, ինչի շնորհիվ այն կզրուցի վարորդների հետ, իսկ Wikipedia API-ից և ինտերնետից ներբեռնվող այլ ինֆորմացիայի շնորհիվ այն կկարողանա տարբեր զրույցներ վարել վարորդների հետ ճանապարհին: