Google+ սոցցանցում կատարվել է նկարների հետ կապված թարմացում, որը թույլ է տալիս խմբագրել նկարը սոցցանցում այն հրապարակելուց հետո: Այլևս կարիք չկա նորից տեղադրել լուսանկարը, հիշել, թե ինչ ֆիլտրներ էր օգտագործվել նախկինում:
Նշենք, որ նոր ֆունկցիան հասանելի է առայժմ միայն Chrome դիտարկչում: iOS և Android օպերացիոն համակարգերի համար նախատեսված հավելվածները կթարմացվեն մոտակա օրերի ընթացքում:
Google-ը ներկայացրել է նաև Auto Awesome Effects նոր ֆունկցիան, որը նկարը տեղադրելու պահին կիրառում է հատուկ ֆիլտրներ և առաջարկում օգտագործողին, ով կարող է ընդունել կամ մերժել փոփոխությունները:
Աղբյուրը՝ Engadget.com