«ՎԿոնտակտե» կգործարկի բջջային խաղային հարթակ

Vk iphone app«ՎԿոնտակտե» սոցցանցը կգործարկի բջջային խաղային հարթակ Android սարքերի համար գալիք շաբաթվա ընթացքում: Այս մասին Lenta.ru գործակալությանը հայտնել է սոցցանցի մամլո պատասխանատու Գեորգի Լոբուշկինը:

Հարթակը նախագծվել է նաև Apple սարքերի համար, սակայն այն պատրաստ կլինի գործարկմանը այն ժամանակ, երբ սոցցանցի հավելվածը վերադառնա iOS հավելվածների օնլայն խանութ՝ AppStore, որտեղից այն ջնջվել էր:

Հարթակն իրենից ներկայացնելու է առանձին էջ՝ ներառված սոցցանցի բջջային ծրագրում: Վերջինիս միջոցով հնարավոր կլինի խաղալ կողմնակի նախագծողների խաղերը: Գործարկման պահին նոր հարթակը կներառի ընդամենը 4 խաղ: Հետագայում յուրաքանչյուր ամիս հարթակը կհամալրվի 2 խաղով: Խաղերից ստացված եկամուտը կբաժանվի սոցցանցի և նախագծողի միջև հավասար:

Ըստ «ՎԿոնտակտե»-ի վիճակագրության միայն խաղային հարթակի վեբ տարբերակից օգտվում են 250մլն. օգտագործողներ: