iPhone 6-ի մակետները ոչ ամբողջությամբ են ճշգրիտ ցույց տալիս ապագա սմարթֆոնի արտաքին տեսքը: Իհարկես սարքի իրական բաղադրիչ մասերը դիտելը էլ ավելի ուշագրավ է: Համացանցում հայտնվել են iPhone 6-ի էկրանը ծածկող ապակու լուսանկարները:
Ընդ որում լուսանկարներում վերջինս համեմատվում է նախորդ մոդել iPhone 5s-ի ապակու հետ: Նորույթն ավելի մեծ է չափսերով և ներքնամասում փոքր ինչ ճկված է: Սա հաստատում է լուրերն այն մասին, որ նոր սարքի էկրանը լինելու է փոքր ինչ ճկուն: Նշենք, որ այս մասին հայտնում էր Bloomberg գործակալությունը՝ հղելով իր անանուն աղբյուրներին:
Հիշենք, որ iPhone 6-ի արտադրությունը պետք է մեկնարկի մի քանի շաբաթից: Սա նշանակում է, որ ամեն օր նոր լուրերի արտահոսք է սպասվում: Կհաջողվի՞ արդյոք Apple-ին զարմացնել օգտագործողներին մինչ սմարթֆոնի շնորհանդեսը: