Apple-ը գովազդել է MacBook Air-ը սթիքերների միջոցով (վիդեո)

Apple ընկերությունը հրապարակել է MacBook Air նոութբուքի հերթական գովազդը, որտեղ ցուցադրվում են համակարգչի 120 տարբեր սթիքերներ՝ ամրացված Apple-ի լոգոտիպի շուրջ:

macbook

Օրինակ՝ ցուցադրված են սթիքերներ «Breaking Bad» սերիալի հերոսի, Կին-կատվի, «Սառցե դարաշրջանի» սկյուռի, Սպիտակաձյունիկի, Պակմանի և այլ պատկերներով:

MacBook Air նոութբուքն առաջին անգամ ներկայացվել է 2008 թվականին: Նոութբուքի վերջին սերունդն ունի 11 կամ 13 դյույմ անկյունագծով էկրան, 4 Գբ օպերատիվ հիշողություն, Intel HD Graphics 5000 գրաֆիկական չիպ, Intel Core i5 պրոցեսոր՝ 1,3-1,5 ԳՀց հաճախությամբ և 128 Գբ ներքին հիշողություն:

Աղբյուրը՝ apple.com