Foursquare-ը շուտով կթարմացվի ու կփոխի դիզայնը (ֆոտո)

Foursquare ծառայությունը շուտով կունենա նոր լոգոտիպ, ինչպես նաև կթողարկվի ծառայության ամբողջովին նոր հավելվածը: Այս մասին տեղեկանում ենք Foursquare-ի պաշտոնական բլոգից:

Foursquare 2Հավելվածի նոր լոգոտիպը հիշեցնում է սուպերհերոսի խորհրդանշանն ու քարտեզի վրա նշում կատարելու պատկերակը: Հավելվածի նոր տարբերակի թողարկումը սպասվում է առաջիկա շաբաթների ընթացքում: Այն իր ուղղությունը փոքր-ինչ կփոխի՝ դառնալով խորհրդատվական ծառայություն, որը կառաջարկի օգտագործողին նոր տեղեր՝ հաշվի առնելով նրա նախըտրություններն ու նախկին որոնումները: Այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում:

Foursquare 3

foursquareՀիշեցնենք, որ ս.թ. մայիսի 1-ին հայտնի դարձավ, որ Foursquare-ը բաժանվել է երկու առանձին հավելվածի՝ Foursquare և Swarm: Առաջինը, ինչպես նշեցինք, կլինի խորհդրատվական ծառայություն, իսկ երկրորդը նախատեսված կլինի տարբեր վայրերում check-in լինելու և ընկերների գտնվելու վայրը իմանալու համար:

Աղբյուրը՝ blog.foursquare.com