General Motors-ը հետ է կանչում մոտ 718 հազար ավտոմեքենա

General Motors կոնցերնը ԱՄՆ-ում հայտարարել է տարբեր պատճառներով 717 հազ. 949 տարբեր մոդելների ավտոմեքենաների հետ կանչման մասին: «Այս հետկանչը նշանակում է, որ մենք ավելի լուրջ ենք վերաբերվում անվտանգությանը»,-ասել է GM-ի անվտանգության գծով ղեկավար Ջեֆ Բոյերը:

General Motors Recall investigationՀետ են կանչվել 2010-2014թթ. արտադրության Chevrolet, Cadillac, Buick, LaCrosse մոդելի ավտոմեքենաները: Ամենատարածված թերությունը, որի պատճառով պետք է հետ հանձնվեն ավելի քան 414 հազար մեքենաներ, 2010-2012թթ. արտադրված մեքենաների առաջի նստատեղերի ավտոմատ ղեկավարման համակարգում ամրացված հեղույսներն են (болты):

2014թ.-ի սկզբին General Motors-ը  հրավառելիքի փականի թերության պատճառով հետ կանչեց 2,6 մլն ավտոմեքենա, սակայն սա արդեն հասցրել էր 13 մարդու մահվան պատճառ դառնալ: Նշենք, որ դեպքերից հետո ԱՄՆ կոնգրեսը հետաքննություն սկսեց:

Աղբյուրը՝ ap.org