Թողարկվել է Pavlok էլեկտրաշոկ թևնոցը

Pavlok թևնոցի նախագծողները փորձում են համապատասխան իրավիճակներում ճիշտ պահվածք սովորեցնել օգտագործողին: Թևնոցն իր մեջ ներառում է շատ թույլ էլեկտրալիցք, որը ստիպում է թևնոցը կրողին լինել ավելի զգոն: Ընկերությունն օգտագործում է հոգեբանների կողմից մշակված հատուկ ալգորիթմներ, որոնք արդեն փորձարկվել են մարդկանց համար:

Pavlok

Pavlok-ը կարելի է օգտագործել օրինակ կոնկրետ սովորություններ զարգացնելու համար: Օրինակ՝ յուրաքանչյուր օր մարզանքով զբաղվելու, օտար լեզու սովորելու, ավելի շատ ջուր խմելու, ավելի քիչ Facebook այցելելու և այլննի համար: Այլ կերպ ասած սարքի առաջադրանքն է մարդու ենթագիտակցությունն արթնացնել: Այն էլեկտրական թեթև ցնցում կանի, երբ դուք արհամարհեք Ձեր իսկ պլանավորած հիշեցումը կամ զգուշացումը:

Pavlok   2

Օրինակ եթե դուք զարթեցուցիչ եք կարգավորել թևնոցում` աշխատանքից չուշանալու համար, սարքը Ձեզ իսկապես կստիպի վեր կենալ անկողնուց ժամանակին:

Սարքի արժեքն է 250 դոլար: Ներկա պահին սարքը անցնում է բեթա-փորձարկում: Նախատեսվում է մեկնարկել Pavlok-ի ֆինանսների հայթայթման նախագիծ հանգանակությունների որևէ կայքում: