Flappy Bird-ը վերադարձել է (վիդեո)

Վիետնամացի նախագծող Դոնգ Նգույենը (Dong Nguyen) վերադարձրել է իր նախագծած ճանաչված Flappy Bird խաղը հավելվածների խանութ: Flappy Birds Family խաղը հասանելի է միայն Amazon Fire TV հեռուստակցորդի հավելվածների խանութում: App Store և Google Play օնլայն խանութներում բջջային խաղն այդպես էլ չհայտվեց:

flappy bird family

Flappy Bird-ի նոր տարբերակում խաղացողը կարող է ընտրել մի քանի տեսակի թռչունների միջից մեկին, անցնել մակարդակները ընկերների հետ և հանդիպել նոր խոչընդոտների: Հավելվածի նկարագրությունում նշվում է, որ խաղը դարձել է ավելի բարդ:

Հիշենք, որ Flappy Bird-ն առաջին անգամ հրապարակվել է App Store-ում 2013-ի կեսերին: Այն շատ կարճ ժամանակում հասցնում է ձեռք բերել մեծ ճանաչում և դառնալ հոյակապ եկամտի աղբյուր.  գովազդի միջոցով ամսական 50 000 դոլար: Սակայն 2014-ի փետրվարին նախագծողը հայտնում է, որ պատրաստվում է ջնջել խաղը App Store և Google Play խանութներից, քանի որ այն շատ է «կախվածության մեջ գցում խաղացողներին»: Նախագծողը հայտնեց, որ 2014-ի օգոստոսին խաղը կվարադարձնի օնլայն խանութներ և որ խաղում կհայտնվեն պարտադրող դադարներ: