Facebook-ի նոր վիրուսը վարակել է ավելի քան 10 000 օգտագործողի

Facebook-ի հին վիրուսներից մեկը վերադարձել է. վիրուս, որն առաջարկում է փոխել Ձեր facebook պրոֆիլի ինտերֆեյսի գույնը:

Գույնի փոփոխման այս վիրուսն առաջարկում է օգտագործողներին ներբեռնել վտանգավոր հավելված՝ այցելելով առաջարկվող հղումով մեկ այլ կայք: Սոցցանցում կրկին տարածվող այս խաբկանքը վարակել է ավելի քան 10 000 օգտագործողների ամբողջ աշխարհում, գրում է Cheetah Mobile ընկերությունը: Վերջինս չինական ինտերնետ ընկերություն է, որը վերջերս իր բլոգում հրապարակել էր վիրուսների աշխարհի վերլուծություն:

1407382251244695

Գույնի փոփոխման վիրուսը գովազդվում է որպես Facebook հավելված: Սեղմելով հղման վրա՝ դուք մուտք եք գործում վտանգավոր կայք, որը գողանում է օգտագործողների Facebook ժետոնները: Եթե օգտագործողը այցելում է վտանգավոր կայք անհատական համակարգչից, ապա սկսվում է պոռնոգրաֆիկ վիդեո փլեյերի ներբեռնման գործընթաց: Եթե մուտք է գործում Android սարքից, ապա Ձեր էկրանին հայտնվում է զգուշացում, որ դուք վարակել եք Ձեր սմարթֆոնը և առաջարկում է ներբեռնել հավելվածը:

Պարզ չէ, թե երբ է պատրաստվում Facebook սոցցանցը լուծել իր խոցելիությունը և վերացնել այս նոր վիրուսի տարածումը: Սոցցանցը խորհուրդ է տալիս ջնջել ներբեռնած հավելվածը և փոխել գաղտնաբառը: Cheetah Mobile-ի վերլուծաբաններն իրենց հերթին խորհուրդ են տալիս հրաժարվել Facebook’s apps հարթակի օգտագործումից, քանի որ խոցելիությունը հենց այստեղ է գտնվում: