App Store-ում հայտնվել է նոր Family Sharing ֆունկցիա

App Store և Mac App Store խանութներում հավելվածների և ծրագրերի «Ինֆորմացիա» բաժնում հայտնվել է նոր կետ «Family Sharing» անվանմամբ: Այս կետը հայտնվել է խանութների միայն անգլիալեզու տարբերակներում:

share0-2

Հիշենք, որ առաջին անգամ այս Family Sharing ֆունկցիան ցուցադրվել է WDC 2014 կոնֆերանսին: Սա iOS 8 և OS X Yosemite ՕՀ-ների նոր հնարավորությունն է, որը թույլ է տալիս ընտանիքի անդամներին կիսել իրար մեջ հավելվածներ, երաժշտություն, ֆիլմեր:

Եթե հավելվածի նախագծողը դեմ չէ, որ մեկ անգամ գնված հավելվածն օգտագործեն Ձեր ընտանիքի բոլոր անդամները, ապա Family Sharing ֆունկցիան հասանելի կլինի ընտրված հավելվածի համար:

share0