Հայաստանը հավակնում է դառնալ նանոտեխնոլոգիաների տեղեկատվական կենտրոն

Nanotechnology-104695015ՀՀ-ում Շվեյցարիայի արտակարգ և լիազոր դեսպան Լուկաս Գասերը կարծում է, որ Հայաստանը հնարավորություն ունի դառնալ նանոտեխնոլոգիաների տեղեկատվական կենտրոն: Այդ մասին նաև հայտարարեց նանոանվտանգության ուսուցման և ներուժի ուժեղացման ծրագրի շրջանակում կազմակերպված սեմինարի բացման ժամանակ:

Միջոցառմանը ներկա ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը նշեց, որ առաջին հերթին պետք է ապահովել նանոարտադրանքի անվտանգ լինելը, ինչը հնարավոր է միայն գիտնականների, արտադրողների և կառավարական համապատասխան մարմինների համատեղ աշխատանքի շնորհիվ:

«Հայաստանի պետական բնապահպանական քաղաքականությունն  ուղղված է քիմիական նյութերի անվտանգ կառավարման ապահովմանը և նպատակ ունի կանխել դրանց վնասակար ազդեցությունը շրջակա միջավայրի և մարդու առողջության վրա»,-հավելեց Գրիգորյանը:

Վերոնշյալ սեմինարը կազմակերպել է ՀՀ առողջապահության նախարարությունը` ՄԱԿ-ի ուսումնասիրությունների և ուսուցման ինստիտուտի հետ համատեղ: Սեմինարի կազմակերպմանը ֆինանսական աջակցություն է ցույց տվել Շվեյցարիայի կառավարությունը: