Microsoft-ը պատրաստվում է պաշտոնապես ներկայացնել Windows օպերացիոն համակարգի հաջորդ տարբերակը սեպտեմբերի 30-ին և արդեն լրատվամիջոցներին ուղարկել է միջոցառման հրավերը:
Միջոցառումն անցկացվելու է Microsoft-ի Սան Ֆրանցիսկոյի գրասենյակում, և այն վարելու են օպերացիոն համակարգի ղեկավար Ջո Բելֆիորը (Joe Belfiore) և օպերացիոն համակարգերի գործադիր տնօրենԹերի Մայերսոնը (Terry Myerson):
Հրավերում ասվում է«Միացեք մեզ, որպեսզի իմանաք, ինչ սպասել նոր Windows-ից»: Սպասվում է, որ ընկերության ներկայացուցիչները կներկայացնեն Windows 9-ի նախնական տարբերակը (Technical Preview):
Աղբյուրը` TheVerge.com