Samsung-ը կատակերգական սերիալ է նկարահանում իր աշխատակիցների մասին

 

p9eSv_0Y2jogV7kfVcrzug-articleSamsung ընկերությունն այժմ աշխատում է նոր կատակերգական սերիալի վրա, որը պատմում է ընկերության աշխատակիցների կյանքի և աշխատանքի մասին: Այս մասին հաղորդում է Business Insider:

Սերիալը կկոչվի Best Future («Լավագույն ապագա»): Գլխավոր հերոսուհին Samsung-ի աշխատակցուհի Միրայն է (թարգմանաբար նշանակում է ապագա), իսկ գլխավոր հերոսը` Չաէգոն (թարգմանաբար` «լավագույն»):

Սերիալը կլինի musicom ժանրում, այսինքն` մյուզիքլի ու կատակերգության համադրում: Էպիզոդները նկարահանվում են Samsung-ի` Սեուլյան գրասենյակում:  Ֆիլմը կթողարկվի 6 սերիայով, յուրաքանչյուրը` 60 ր տևողությամբ և կցուցադրվի սոցիալական կայքերում ու YouTube-ում:

Նախկինում կորեական ընկերությունն արդեն ունեցել է նմանատիպ վեբ-կատագերգություններ, օրինակ` նախորդ տարի թողարկված  Endless Energy («Անսպառ էներգիա») ֆիլմը, որը նվիրված է ընկերության կորպորատիվ քաղաքականությանն ու փիլիսոփայությանը:

Աղբյուրը` BusinessInsider.com